«Մանչեսթեր Յունայթեդում» կորոնավիրուսի բռնկում է
«Մանչեսթեր Յունայթեդում» կորոնավիրուսի բռնկում է։ Դեկտեմբերի 12-ին թիմի մարզմանը ֆուտբոլիստները պահպանել են տարածություն եւ անհատական ծրագրով են անցկացրել վարժությունները։ Մի քանի ֆուտբոլիստների եւ ակումբի աշխատակիցների թեստերի պատասխանները դրական են, հաղորդում է Goal.com-ը։ Նրանք ինքնամեկուսացել են։
Պրեմիեր լիգայի ղեկավարությունը տեղեկացված է ստեղծված դրության մասին։
Գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը պետք է անցկացնի դեկտեմբերի 14-ին՝ Անգլիայի առաջնության 17-րդ տուրում, «Բրենթֆորդի» դեմ արտագնա խաղում։