«Աթարի ցան ենք գնել, բայց հերիք չի անի, դրանից հետո չգիտեմ` ինչ ենք անելու». բազմանդամ ընտանիքն օգնության կարիք ունի
Արարատի մարզի սահամանամերձ Երասխ գյուղում` Երկաթուղային հին շենքում է բնակվում Հրաչյա Գրիգորյանի ընտանիքը` 6 երեխաներով, ամենակրտսերը մեկ տարեկան:
Տունը ընտանիքի սեփականությունը չէ, որպես տանիք ժամանակավորապես տրամադրել է գյուղապետարանը:
Քանդված տանիքով, առանց կոմունալ հարմարությունների հին շենքում ընտանիքն ապրում է արդեն 10 տարի. «Այս տունը չեն կարողանում տրամադրեն մեզ, սեփականաշնորհելու համար 10 հազար դոլար գումար են ուզում: 10 հազար դոլար էսօրվա դրությամբ անապահով ընտանիքի համար շատ մեծ գումար է: Ձմեռը սենյակներից մեկը փակում ենք, որովհետեւ շատ է կաթում, մյուս սենյակը փակել ենք, որ երեխաները տաքանան մի սենյակում, էս մի սենյակում էլ լույս չկա: Տանիքը լրիվ քանդված վիճակում է, կաթոցները շատ-շատ են: Ամենամեծ խնդիրը տան խնդիրն է, որ չգիտեմ` վաղը, մյուս օրը որտեղ ենք մնալու 6 երեխաների հետ»:
2 ավագ դուստրերին հայրն ու մայրը ուղարկել են «Կարիտաս» գիշերօթիկ ուսումնարան, որպեսզի ընտանիքի հոգսն ինչ-որ չափով թեթեւանա:
Ընտանիքի հայրը սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղված, որից ստացած գումարով մի կերպ կարողանում է պահել ընտանիքին:
գործը անմիջապես սահմանի հարեւանությամբ է, որտեղ պարբերաբար ադրբեջականական կողմը կրակում է, կրակոցներից տուժում է նաեւ նրա գործը, շատ ժամանակ պատսպարվում են ավելի անվտանգ տեղերում մինչեւ կրակոցները դադարեն:
«Որ կրակում են, ի՞նչ անենք, չաշխատենք, թողնենք գնանք ստեղից»,- ասում է Հրաչյան ու հավելում, որ ուրիշ տեղ չի կարող ապրել, արդեն սովորել է գյուղին:
Ընտանիքն առաջնահերթ ձմռան վառելիքի խնդիր ունի. «Աթարի ցան ենք գնել մի ավտո, բայց հերիք չի անի, դրանից հետո չգիտեմ` ինչ ենք անելու»:
Ընտանիքի հոր` Հրաչյա Գրիգորյանի հետ կարող եք կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով` 093 121787:
Ռեպորտաժը՝ News.am-ի