Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արևմուտքը չի ներկայացրել միջուկային համաձայնագրի իր առաջարկները
Արևմտյան երկրներն առ այսօր չեն ներկայացրել միջուկային գործարքին վերադառնալու համաձայնագրի իրենց առաջարկները։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բագերին:
«Իրանն Արևմուտքից 2015 թվականի միջուկային համաձայնագրին վերադառնալու առաջարկներ չի ստացել», – մեջբերում է նրա խոսքերը Press TV-ն։
Իրանի միջուկային համաձայնագրի և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը սկսվել է նոյեմբերի 29-ին և կասեցվել դեկտեմբերի 3-ին, երբ եվրոպացի մասնակիցները վերադարձան իրենց երկրներ՝ լրացուցիչ խորհրդակցությունների համար, նախքան երկխոսությունը շարունակելը:
Հինգշաբթի օրը Վիեննայում տեղի ունեցավ ևս մեկ փուլ, որտեղ Իրանը կողմերին ներկայացրեց միջուկային համաձայնագրի երկարաձգման մասին համաձայնագրի նախագիծը՝ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման և միջուկային ծրագրի վերաբերյալ երկու փաստաթղթերի տեսքով։