44-օրյա պատերազմի հերոս Վահե Ադյանը դեկտեմբերի 11-ին կդառնար 20 տարեկան
44-օրյա պատերազմում զոհված հերոս Վահե Ադյանը դեկտեմբերի 11-ին կդառնար 20 տարեկան:
Վահե Ադյանը ծնվել է 2001թ-ին Աբովյան համայնքի Առինջ գյուղում:
Դեռ մանկուց մեծ սեր է ունեցել դերասանության և թատրոնի հանդեպ, ներկայացումներից մեկի ժամանակ մարմնավորել է
Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջանյանին, սովորել է Աբել Աբելյանի արվեստի դպրոցում:
44-օրյա պատերազմի ժամանակ Վահե Ադամյանը մարտերին մասնակցել է Ջրականի հատվածում և պայքարել մինչև վերջին փամփուշտը, զոհվել է Մարտունի 2-ում:
Երեկ հերոսին նվիրված միջոցառում է անցկացվել, որին մասնակցել են Վահե Ադյանի հարազատները, ընկերները, նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Ընկերների հուշերում հերոսը մնացել է իր անկեղծ ժպիտով և նպատակասլացությամբ: