ԱՄՆ Կենտուկի նահանգում փոթորիկը առնվազն 80 մարդու կյանք է խլել
ԱՄՆ Կենտուկի նահանգի նահանգապետ Էնդի Բեշիրը հայտնել է, որ նահանգում առնվազն 80 մարդ է զոհվել փոթորկի հետևանքով։ Այդ մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»: Ավելի վաղ հաղորդվել էր 70 զոհի մասին։
Տորնադոներն ու փոթորիկները հարվածել են ամերիկյան մի շարք նահանգների՝ ներառյալ Իլինոյսը, Միսսուրին, Արկանզասը, Կենտուկին և Թենեսին: Արկանզասի ծերանոցում տեղի ունեցած աղետի հետևանքով մեկ մարդ է զոհվել. Թենեսիում՝ երեք մարդ է:
Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը կարծում է, որ տարածաշրջանում տորնադոյի զոհերի թիվը կգերազանցի 100-ը: