Երևանում նոր ավտոբուսներ են դուրս եկել երթուղի, քաղաքապետարանի ավտոպարկը համալրվել է նաև ձնահավաքներով
Երևանում նոր ավտոբուսներ են դուրս եկել երթուղի, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության մետ Հովսեփ Կուբատյանը։
«Մեր նոր ավտոբուսները ունեն ավտոմատ փոխանցման տուփ, տեսախցիկներ, որոնք նկարահանում են ինչպես սրահը, ավտոբուսի ընթացքը, այնպես էլ հետընթաց երթևեկությունը: Բոլոր նստատեղերի, այնպես էլ կանգնած ուղևորների համար առկա են usb պորտեր՝ լիցքավորման համար:
Ավտոբուսները ցածրահատակ են և ունեն հատուկ նստատեղեր մանկական սայլակներով և հաշմանդամություն ունեցող ուղևորների համար:
Առկա են նաև երեք էլեկտրոնային ցուցատախտակներ, որտեղ գրված է համարը, սկզբնակետն ու վերջնակետը:
Շուտով կներդրվի նաև էլեկտրոնային տոմսային համակարգը:
Շուտով կներդրվի նաև էլեկտրոնային տոմսային համակարգը»,- ասվում է գրառման մեջ: