MLS-ը նոր չեմպիոն ունի
Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 11-ին, տեղի ունեցավ MLS առաջնության Պորտլենդ – Նյու Յորք Սիթի եզրափակիչը։
Հիմնական ժամանակում թիմերը մեկական գոլ խփեցին՝ նախ 41-րդ րոպեին Վալենտին Կաստելանոսը առաջ մղեց Նյու Յորքին, իսկ 94-րդ րոպեին Ֆելիպե Մորան հավասարեցրեց հաշիվը։
11 մետրանոց հարվածաշարում նյույորքցիներն ավելի հաջողակ գտնվեին՝ 4:2:
Այսպիսով, Նյու Յորք Սիթին իր կարճ պատմության մեջ առաջին անգամ դարձավ MLS-ի չեմպիոն։ Ակումբը հայտարարվել է որպես MLS-ի քսաներորդ ֆրանշիզա 2013 թվականի մայիսին։ Ակումբն իր ելույթներն առաջնությունում սկսել է 2015 թվականի մրցաշրջանից։