Հայաստան է ներկրվել թթվածին արտադրող 4 կայան ու թթվածնային 200 կոնցենտրատոր
Առողջապահության նախարարության կարիքների համար, պետական բյուջեից հատկացված միջոցներով ձեռքբերված սարքավորումները կծառայեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին և կլուծեն բժշկական ծառայությունների ապակենտրոնացման խնդիրը։
Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը, նախնական գնահատմամբ` թթվածնային կայաններից մեկը կուղարկվի Արցախ, մյուսները կբաշխվեն Ապարանի ԲԿ-ի, Սպիտակի ԲԿ-ի և Կապանի ԲԿ-ի միջև։