«Տատիկս գնաց երկնային հրեշտակների մոտ՝ իր հետ տանելով իմ հոգին, իմ սիրտը»․ Լիա Զախարյան
Դերասանուհի Լիա Զախարյանն իր ինստագրամյան էջում իր տատիկի հետ լուսանկարներ է հրապարակել, որոնց կից հայտնել է նրա մահվան մասին։
Հրապարակմանը կից դերասանուհին գրել է.
«Այսօր իմ տատիկը գնաց երկնային հրեշտակների մոտ....ոչ, իմ մայրը....իմ ուսուցիչը...իմ ուղեցույցը....իմ լավագույն ընկերը....իմ կեսը....Միշտ մտածում էի, որ կհասցնեմ սովորել նրանից ամեն ինչ, հատկապես աշխարհում ամենահամեղ քաղցրավենիքն ու ուտեստներ պատրաստելու ունակությունը....Բայց դժբախտ պատահարի պատճառով ես չհասցրի... Եվ այն ամենը, ինչ ես ուզում էի անել նրա հետ, տեսնել, զգալ, կմնան անցյալում։ Անիրագործելի անցյալում... նա միայնակ չգնաս։ Նա իր հետ տարավ իմ հոգին, իմ սիրտը՝ թողնելով ինձ միայն իմ մարմինը այս կյանքում....»։