Թուրքիայում գրանցվել են կորոնավիրուսի Օմիկրոն շտամի դեպքեր
Թուրքիայի վեց քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուսի Օմիկրոն շտամով վարակվածություն։ Սրանք երկրում կորոնավիրուսի նոր շտամի առաջին դեպքերն են, շաբաթ օրը՝ դեկտեմբերի 11-ին, TRT Haber-ի եթերում ասել է երկրի առողջապահության նախարարը։ Նրա խոսքով՝ վարակվածներից հինգը ապրում է Իզմիր քաղաքում, մեկը՝ Ստամբուլում։ Քանի որ վարակվածների մոտ հիվանդությունը թեթև է ընթացել, նրանք հոսպիտալացման կարիք չեն ունեցել։
Չի հաղորդվում, թե արդյոք հիվանդները վերջերս մեկնել են արտերկիր և արդյոք պատվաստված են եղել COVID-19-ի դեմ: