Ընթացքի մեջ է աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը․ արդյունքներ
Ավստրիական Հոհֆիլցենում ընթացքի մեջ է բիաթլոնի՝ աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը։
Երեկ տեղի ունեցած տղամարդկանց 12,5 կմ հետապնդում մրցաձևում 33 րոպե 52 վայրկյան արդյունքով առաջին տեղը գրավեց ֆրանսիացի Կենտեն Ֆիյոն Մայեն։ 32,1 վայրկյանով Մայեին զիջեց նրա հայրենակից Էմիլյեն Ժակլենը։ 34 րոպե 30,2 վայրկյան արդյունքով եռյակը եզրափակեց շվեդ Սեբաստիան Սամուելսոնը։
Միավորների ընդհանուր հաշվարկում 250 միավորով առաջատարը Սամուելսոնն է։ Շվեդ բիաթլոնիստին յոթ միավորով զիջում է Ժակլենը։ Եռյակը 225 միավորով եզրափակում է նորվեգացի Վետլե Շոստա Քրիստիանսենը։
Այսօր կկայանա 4×7,5 կմ Էստաֆետան, որը կմեկնարկի ժամը 14։45-ին