Մինչ Երևանի քաղաքապետարանը Սարալանջի խճուղում սոճիների պուրակ է ստեղծում, այնտեղից գողանում են նոր տնկված ծառերը. Ֆոտո
Վերջին ամիսներին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Երևանի վարչական շրջանների ղեկավարների ակտիվ մասնակցությամբ մայրաքաղաքում սկսվել են կանաչ գոտիների վերականգնմանն ուղղված աշխատանքներ:
Վերջերս Երևանի քաղաքապետարանը Սարալանջի խճուղում 100-ից ավելի սոճի տեսակի ծառեր է տնկել, ինչի շնորհիվ տարածքը հետագայում կպատվեր կանաչով:
Անգամ լուծվել է երկար տարիների չլուծված՝ ոռոգման ջրի խնդիրը: Ցավոք, կան քաղաքացիներ, ովքեր իրենց սև գործն են անում:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 7-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները շրջայցի ժամանակ նկատել են, որ Սարալանջի խճուղում իրենց կողմից տնկված մի քանի սոճի տեսակի ծառեր գողացել են: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում: