Ծանրամարտի աշխարհի առաջնություն․ Այսօր պայքարի մեջ կմտնի առաջին հայ մարզիկը
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենտում դեկտեմբերի 7-ին մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
Այսօր պայքարի մեջ կմտնի մեր մարզիկներից առաջինը։ 81 կգ քաշային կարգում ասպարեզ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը։
Երկամարտում Հարությունյանի նախնական պատվերն է՝ 360 կգ։ Այս քաշային կարգի մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով ժամը 18։00-ին։
Հիշեցնենք, որ Հարությունյանից զատ, Հայաստանն աշխարհի առաջնությունում կներկայացնեն նաև Անդրանիկ Կարապետյանը, Դավիթ Հովյաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը, Տաթև Հակոբյանը, Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը, Վարազդատ Լալայանը, Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը։