Թուրքիան հայտնում է աշխարհում առաջին լազերային զենքով ԱԹՍ-ի փորձարկման մասին
Թուրքիայում փորձարկվել է աշխարհում առաջին անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ)՝ լազերային զենքով։ Ինչպես հայտնում է Anadolu-ն, անօդաչու թռչող սարքը հաջողությամբ կրակ է արձակել 500, 300 եւ 100 մետր հեռավորությունից։
Նոր դրոնը կարող է օգտագործվել պայթուցիկ սարքեր ոչնչացնելու համար։ Անօդաչու թռչող սարքի թռիչքի առավելագույն բարձրությունը երեք հազար մետր է։ Անօդաչու սարքը մշակվել է Tubitak և Asisgard պաշտպանական ընկերությունների մասնագետների կողմից՝ Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչության դատաբժշկական վարչության մասնակցությամբ։ ԱԹՍ-ին անունը է տվել երկրի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն։
Խոսելով նոր անօդաչու թռչող սարքի մասին՝ փոխոստիկանապետ Այքութ Էրօղլուն ասել է, որ այն ընդունակ է առանց սակրավորների օգնության զբաղվել զինամթերքի և ինքնաշեն ռումբերի ոչնչացմամբ։ Նրա խոսքով` փորձարկումների ավարտից հետո անօդաչու թռչող սարքերը կհանձնվեն Թուրքիայի զինված ուժերին։