Լիլուն ամուսնու հետ սիրառատ լուսանկար է հրապարակել
Երգչուհի Լիլուն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրում Լիլուն ամուսնու հետ է։ Կադրում զույգը պատկերված է՝ ձեռք ձեռքի բռնած։ Երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, հրապարակման մեկնաբանություններում մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում «իմ կյանք»։ Հետեւորդները նրանց դրական խոսքեր են գրել․ «Ներդաշնակ ընտանիք»։