ԱՄՆ-ում փոթորկի հետեւանքով ավելի քան 70 մարդ է զոհվել
ԱՄՆԱՄՆ Կենտուկի նահանգի նահանգապետ Էնդի Բեշիրը հայտնել է, որ ԱՄՆ Կենտուկի նահանգում փոթորկի հետևանքով ավելի քան 70 մարդ է զոհվել, զոհերի թիվը կարող է հասնել 100-ի, հայտնում է Fox News-ը։
Նա նշել է, որ փոթորիկն ամենակործանարարն է եղել նահանգի պատմության մեջ:
«Մահացածների թիվը այժմ հասնում է 70-ի, բայց իրականում այն կարող է հասնել 100-ի մինչև օրվա վերջ», - ասել է Բեշիրը:
Նա հավելել է, որ փոթորկից տուժած շրջաններում եղել են «լուրջ և զգալի վնասներ»։
Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացված է Իլինոյս, Միսսուրի, Արկանզաս, Կենտուկի և Թենեսի նահանգներում փոթորիկի և տորնադոյի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: