«Երազանքը միշտ ծնում է հավատ ու նոր ուժեր առաջ քայլելու ու չհանձնվելու համար». Անիտա Ավետիսյան (լուսանկար)
Դերասանուհի Անիտա Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրում երիտասարդ դերասանուհին սեւ հուդի ու բաճկոն է կրում, որոնք համադրել է բաց գույնի գլխարկի հետ։ Անիտան արձակել է մազերն ու ատահայտիչ շպար ընտրել։ «Մենք բաներ կան, որ չգիտենք, բայց գիտենք, որ աշխարհում բոլոր հաջողակ մարդիկ իրենց ճանապարհը սկսել են երազանքից: Երազանքն իրականություն դարձնելու անհագ ցանկությունը դարձել է նրանց առաջ շարժող մեծագույն ուժը՝ նավի առագաստը, ուղղորդող աստղը երկնքում կամ մեկ ուրիշ բան: Երազանքը միշտ ծնում է հավատ ու նոր ուժեր առաջ քայլելու ու չհանձնվելու համար»,- գրել է նա։