«Ուզում է գտնել առանձնահատուկ մեկին»․ ինչու Բրեդ Փիթը չի կարողանում հարաբերություններ սկսել
Նախօրեին հայտնի է դարձել, որ Բրեդ Փիթն արդեն պատրաստ է նոր հարաբերությունների։ Սակայն անձնական կյանքը դասավորելու հարցում դերասանին խանգարում է պապարացիների սեւեռուն ուշադրությունը։
«Նա ցանկանում է գտնել այն առանձնահատուկ մեկին, որի հետ կլինի երկար։ Խնդիրն այն է, որ նա նույնիսկ չի կարողանում ընկերական սուրճի գնալ, որի մասին չգրեն լրատվամիջոցները»,- հայտնել է Us Weekly-ի ինսայդերը։
Աղբյուրը հավելել է, որ Բրեդն այժմ «կենտրոնացած է իր ընտանիքի, բարեգործության եւ աշխատանքի վրա, որոնք նրա գլխավոր առաջնահերթություններն են»։
Ի դեպ, Փիթն ու Ջոլին բաժանվել են հեռավոր 2016թ․-ին եւ մինչ այժմ թշնամական հարաբերություններ ունեն։ Ինսայդերների խոսքով՝ բաժանումից հետո Անջելինա Ջոլին երկար ժամանակ հետաքրքրված չէր հարաբերություններով, քանի որ զբաղված էր երեխաներով ու կարիերայով։ Սակայն այս ամռանը դերասանուհուն սիրավեպ էին վերագրում երգիչ The Weeknd-ի հետ։