Օլիմպիական սկանդալի հետքերով․ Ուտյաշևային կազատեն աշխատանքից
Ամենայան հավանականությամբ, «ТНТ»-ի «Պարեր» նախագծի հաջորդ եթերաշրջանում Լյայսան Ուտյաշովային այլ հաղորդավարուհի կփոխարինի։ Ըստ լուրերի՝ Եվրոպայի նախկին չեմպիոնին որոշել են ազատել աշխատանքից Պեկինի Օլիմպիական խաղերի ընթացքում Ավերինա քույրերի հետ կապված սկանդալիցն հետո։ Ուտյաշեւան աջակցել էր իսրայելցի մարզուհուն, որն, անկախ կոպիտ սխալից, հաղթանակ էր տարել, իսկ Դինա Ավերինան երկրորդ տեղն էր զբաղեցրել։ Այդ ժամանակ Լյայսանին դեմ է գնացել նաեւ Ալինա Կաբաեւն, որը սովորաբար հազվադեպ է հանրության առաջ հայտնվում։
Տելեգրամյան «Медиавойны» ալիքը հայտնում է, որ Ուտյաշեւայի փոխարեն նոր հաղորդավարուհու հեշտությամբ են գտել, սակայն որոշել են ոչ թե կտրուկ փոխել, այլ համահաղորդավար դարձել։
«Հաջորդ եթերաշրջանից «Պարերը» կվարի Ուլյանա Պիլաեւան, հիմա նա հաղորդումը վարում է Լյայսանի հետ։ Այդ կերպ «Գազպրոմմեդիան» զգուշորեն ու աստիճանաբար Ուտյաշեւային հանում է նախագծից»,- գրում է տելեգրամյան ալիքը։
Ի դեպ, Լյայսանն Օլիմիական խաղերում գեղարվեստական մարմնամարզության ընթացքում սկանդալից հետո ինստագրամյան էջում նշել է, որ Դինա Ավերինային սխալ չեն դատել, եւ մարզուհին վաստակել է արծաթե մեդալը։