Ամբողջ կյանքս մաքուր եմ ապրել. Սոնա Շահգելդյանի արձագանքն իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին լուրերին
Երգչուհի Սոնա Շահգելդյանն ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին լուրին:
Մասնավորապես իր ֆեյսբուքյան էջում նա լատինատառով գրառում է կատարել:
«Ես չգիտեմ, որ մի հիմարն է նման բաներ գցում, տարածում։ Ամբողջ կյանքս մաքուր եմ ապրել, բայց այս հարցին ուրիշ ձև եմ արդեն մոտենալու և ինքս պահանջում եմ նման տարածումների համար դիմել շատ վատ քայլերի։
Ինչ ասես անում են, շատերին չեք հետախուզում, մաքուր մարդկանց վրա եք հիմա էլ հասել։ Ամոթ ա, Աստծուց վախեցեք»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր SHAMSHYAN.com-ը գրել էր, որ 2 օր է, ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։