«Մարդիկ, որոնք ինձ հետ են բերել այն աշխարհից». Մաքսիմը բեմ է բարձրացել բժիշկ-ռեանիմատոլոգների հետ
Երգչուհի Մաքսիմը դարձել է «Զոլոտոյ գրամոֆոն» ազգային երաժշտական մրցանակաբաշխության դափնեկիր․ նա մրցանակ է ստացել «Спасибо» երգի համար։ Արտիստը բեմ է բարձրացել բժիշկ ռեանիմատոլոգների հետ, որոնք իրեն փրկել են հիվանդությունից, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Այս տարի բոլորս հուզմունքով հետեւում էինք մեր ընկերոջ՝ երգչուհի Մաքսիմի առողջական վիճակին։ Նա երկար ժամանակ հիվանդանոցում է եղել, առանց գիտակցության, բժիշկները պայքարել են նրա կյանքի համար։ Հիմա արդեն ամեն վատ բան անցյալում է, եւ մենք անհամբերությամբ սպասում ենք այս բեմ նրա վերադարձին այս բեմ»,- ասել է արարողության հաղորդավարը։
Երգչուհին երկրպագուներին շնորհակալություն է հայտնվել եւ հարգել իր տեսահոլովակի ռեժիսորի՝ Վադիմ Շատրովի հիշատակը, որը չի հաղթահարել կորոնավիրուսը։ «Այսօր ես եկել եմ այն մարդկանց հետ, որոնք իրենց ձեռքերով ինձ հետ են բերել այն աշխարհից՝ բժիշկ-ռեանիմատոլոգների հետ»,- բեմում ասել է նա ու արտասվել։