Անկախ Քանյեի խնդրանքերից․ Քիմ Քարդաշյան-Ուեսթը դատավորին խնդրել է փոխել ազգանունը
Իրապատում-շուի աստղ Քիմ Քարդաշյանը ցանկանում է շարունակել կյանքը որպես պաշտոնապես ամուսնալուծված կին, անկախ Քանյե Ուեսթի խնդրանքներից վերադառնալ իր մոտ, հայտնում է TMZ-ն։
Քարդաշյանն իրավաբանական փաստաթղթեր է ներկայացրել․ եթե դատավորը ստորագրի դրանք, Քիմը պաշտոնապես ամուսնալուծված կլինի։ Ըստ էության, նա դատարանին խնդրում է տարանջատել երեխաների նկատմամբ խնամակալության եւ ունեցվածքի բաժանմանն ու ընտանեկան դրությանն առնչվող հարցերը։ Քիմը նաեւ խնդրում է «վերականգնել» իր օրիորդաց ազգանունը՝ հրաժարվել իր ազգանվան Ուեսթ մասից։
Փետրվարին Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել, սակայն Քանյեն լուրերի առիթ էր տալիս, որ իրենք հնարավոր է՝ վերամիավորվեն։ Նա ամռանը թողարկել է «Come To Life» երգը, հոլովակում հայտնվել է Քիմ Քարդաշյանը՝ հարսանեկան զգեստ հագած։ Երաժիշտը Քարդաշյանին օգնել է նաեւ նրա KKW Beauty ապրանքանիշի ռեբրենդինգի հարցում, իսկ ավելի ուշ շքեղ առանձնատուն է գնել, որը գտնվում է նախկին կնոջ տնից ոչ հեռու։