ՄԱԿ-ից հայտնել են, որ աշխարհում 2021 թվականին զոհվել է ավելի քան 4,4 հազար միգրանտ
Ավելի քան 4,4 հազար միգրանտ է զոհվել 2021 թվականի ընթացքում նոր կյանք սկսելու համար տարբեր երկրներ տեղափոխվելու փորձի ընթացքում: 2014 թվականից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 45,400-ը, ուրբաթ հայտնել են Միգրացիայի միջազգային կազմակերպությունից (ՄՄԿ):
Դրանում նշել են, որ հաշվի առնելով Մեքսիկայում նախորդ հինգշաբթի ավտովթարի հետեւանքով զոհված տասնյակ միգրանտներին՝ 2021 թվականին մահվան դեպքերի թիվը գերազանցել է 4 470-ը: 2014 թվականից ի վեր ՄՄԿ-ում գրանցվել է միգրանտների մահվան ավելի քան 45 400 դեպք:
Կազմակերպությունում ուշադրությունը կենտրոնացրել են այն փաստին, որ այս տարի մահացությունն ավելի բարձր է, քան նախորդ տարի, երբ զոհվել է առնվազն 4 236 միգրանտ: 2021 թվականին Եվրոպայում գրանցվել է մահվան 2 720 դեպք, որն ամենաբարձր ցուցանիշն է՝ սկսած 2018 թվականից: Միջերկրական ծովով եվրոպական երկրներ հասնելու փորձը խլել է 1 315 կյանք, Աֆրիկայից դեպի Կանարյան կղզիներ երթուղին խլել է՝ 937, Թուրքիայից դեպի Հունաստան ճանապարհը՝ 41 կյանք: Ամերիկայում տարեսկզբից զոհվել է 1 121 միգրանտ. այդ ցուցանիշը նույնպես գերազանցել է նախորդ տարի գրանցված թիվը: