Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն ու ռազմական կցորդն այցելել են Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոն
Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջահիթ Բաղջին, ինչպես նաև դեսպանության ռազմական կցորդ, բրիգադային գեներալ Զաքարիա Յալչընը այցելել են Արցախի՝ 44-օրյա պատերազմի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքում հիմնված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոն։
Այս մասին դեսպանը գրել է Twitter-ում։ Թուրք պաշտոնյաներին ներկայացվել է Կենտրոնի գործունեությունը։
Լեռնային Ղարաբաղի` ադրբեջանական կողմին անցած տարածքում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությունը մեկնարկել է 2021 թվականի հունվարի 30-ին: