Ջրասամույրները տապալել են տղամարդուն գետնին և 10 վայրկյանում 26 անգամ կծել նրա ոտքերից և հետույքից
Սինգապուրում տասնյակ ջրասամույրներ հարձակվել են բրիտանացու վրա, նրան գետնին տապալել ու 26 անգամ կծել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բրիտանացի Գրեհեմ Ջորջ Սփենսերը քայլում էր բուսաբանական այգով։ Նա նկատել է մոտ 20 հարթ մազերով ջրասամույր, որոնք անցնում էին իր դիմացի արահետով։ Նրա խոսքով՝ նրանք իրենց հանգիստ էին պահում, քանի դեռ այգու մեկ այլ այցելու չվազեց նրանց կողքով։ Զայրացած ջրասամույրները չկարողացան հասնել վազորդի հետևից և հարձակվեցին Սփենսերի վրա, ով այդ պահին նրանց կողքին էր։
Կենդանիները շրջապատել են նրան և սկսել կծել կոճերը, ոտքերը և հետույքը։ Տղամարդը պնդում է, որ 10 վայրկյանում իրեն 26 անգամ կծել են։ «Ես լրջորեն մտածում էի, որ կմեռնեմ», - հիշում է նա։ «Ինձ ուզում էին սպանել». Նրան փրկել է ընկերը, ով հետևել է իրեն և կարողացել է բղավելով քշել ջրասամույրներին։ Դրանից հետո երկուսն էլ փախել են կենդանիներից, որոնք շարունակում էին հետապնդել իրենց։
Հյուրատան աշխատակիցներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել Սփենսերին։ Ավելի ուշ նա այցելել է հիվանդանոց, որտեղ ստացել է փայտացման դեմ պատվաստում և հակաբիոտիկներ են նշանակվել։ Վերքերը բուժելու համար պահանջվել է ևս երեք այցելություն հիցանդանոց, որն արժեցել է 1,2 հազար սինգապուրյան դոլար։
Սինգապուրում ապրում է մոտ 90 հարթ մազերով ջրասամույր։ Որպես կանոն, այս տեսակի ներկայացուցիչները հասնում են 1,3 մետր երկարության և կշռում են յոթից մինչև 11 կիլոգրամ: