Անկախ օպերատորի մահից. Ալեք Բոլդուինը հանդես է եկել «Ժանգը» ֆիլմի նկարահանումները շարունակելու օգտին
«Ժանգը» ֆիլմի նկարահանող խումբը, անկախ օպերատոր Հալինա Հատչինսի մահից, որոշում է կայացրել շարունակել ֆիլմի ստեղծումը։
Նամակի տեքսն իր ինստագրամյան էջում հրապարակել է դերասան Ալեք Բոլդուինը՝ ժապավենի գլխավոր հերոսն ու պրոդյուսերը, որը վճռորոշ տեսարաններից մեկի նկարահանման ընթացքում պատահաբար կրակել էր եւ սպանել օպերատոր Հատչինսին։
««Ժանգը» ֆիլմի նկարահանումները որպես անզգույշ, վտանգավոր եւ շահագործող աշխատանք ներկայացնելը սխալ է եւ շեղում է գլխավորից՝ Հալինա Հատչինի հիշատակից եւ կինոարտադրության ոլորտում անվտանգության հնացած տեխնիկան եւ հրազենի հետ վարվելու կանոնների նորացման անհրաժեշտության մասին»,- գրել են նկարահանող խմբի անդամները։
Նկարահանող խմբի անդամները հայտարարել են, որ «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ընթացքում իրենց գրաֆիկն ու աշխատավարձն արդար են եղել եւ համապատասխանել են սպասումներին։ Խմբի անդամները, որոնք համաձայն չեն եղել մեծամասնության դիրքորոշման հետ, նախագիծը լքել են նախքան դժբախտ պատահարը։