Կոնֆերենցիաների լիգա․ Փլեյ-օֆֆի մասնակիցները
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները, բացառությամբ մեկ թիմի։
Խմբերի հաղթողները դուրս եկան 1/8 եզրափակիչ։ Այդ թիմերն են ԼԱՍԿ-ը, «Գենտը», «Ռոման», «ԱԶ Ալկմարը», «Ֆեյենորդը», «Կոպենհագենը», «Բազելը»։
G խմբում «Տոտենհեմ» - «Ռեն» հանդիպումը տեղի չի ունեցել լոնդոնյան ակումբում կորոնավիրուսի բռնկման պատճառով։
Այս խմբում «Ռենն» ապահովել է առնվազն երկրորդ տեղը։ Փլեյ-օֆֆի մյուս ուղեգրին հավակնում են «Տոտենհեմն» ու «Վիտեսը»։
G խմբի մրցաշարային դրությունը․ «Ռեն» (5 խաղ)՝ 11 միավոր, «Վիտես» (6 խաղ)՝ 10, «Տոտենհեմ» (5 խաղ)՝ 7, «Մուրա» (6 խաղ)՝ 3։
Խմբերում երկրորդ տեղերն են գրավել եւ 1/16 եզրափակիչի ուղեգրեր են նվաճել «Մաքաբի Թել Ավիվը», «Պարտիզանը», «Բոդյո-Գլիմտը», «Ռանդերսը», «Սլավիա Պրահան», ՊԱՕԿ-ը, «Ղարաբաղը»։
Եվրոպայի լիգայի խմբերում երրորդ տեղերը գրաված թիմերը հանդես կգան Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչում։ Այդ թիմերն են Պրահայի «Սպարտան», «ՊՍՎ Էյնդհովենը», «Լեսթեր Սիթին», «Ֆեներբահչեն», «Մարսելը», «Միդտյուլանդը», «Սելթիկը», «Ռապիդը»։
Վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին։