Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 347 նոր դեպք. մահացել է 20 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 347 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342115 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2433927 վերջին մեկ օրում` 6416 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 8652 պացիենտ. Մեկ օրում նվազել է 889-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 324224 անձ` վերջին մեկ օրում 1208 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 7767 է: