Ինչով է պայմանավորված Մուրադովի՝ Հայաստանում երկարատև վերջին այցը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Երեւան ժամանած դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչների թվում, մեր տեղեկություններով, եղել են ՌԴ պաշտպանության երկու փոխնախարարներ։ Նրանց «Էրեբունի» ռազմական օդանավակայանում դիմավորել է Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, որն էլ ղեկավարելու է այս հանձնաժողովի՝ ռուսական մասի աշխատանքները։ Երեւան ժամանելուն պես նրանք ուղեւորվել են Ստեփանակերտ, հանդիպել խաղաղապահ զորքերի ու նրանց հրամանատարության հետ։
Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ռուսական կողմն անհանգստացած է Արցախում խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բռնությունների փաստով, քանի որ հասկանում է, որ դա կհանգեցնի հակառուսական մեծ ալիքի։ Սրանով է պայմանավորված Մուրադովի՝ Հայաստանում երկարատեւ վերջին այցը։ Միայն նրա ներկայությունն է որոշակիորեն զսպում ադրբեջանական կողմին։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության որեւէ ներկայացուցչի հետ հանդիպում, մեր տեղեկություններով, չի եղել։
Երեկ Ռուսաստանից ժամանած պատվիրակությունն ուղեւորվել է Գյումրի՝ ռուսական 102-րդ ռազմաբազա, իսկ այսօր, ըստ ամենայնի, կմեկնեն Հայաստանից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: