Վիեննայում կայացած նոր հանդիպումը ցույց է տվել կողմերի առավել կառուցողական տրամադրվածությունը. Իրանի ԱԳՆ
Վիեննայում իրանական միջուկային գործարքի վերականգնմանը նվիրված բանակցությունների 7-րդ փուլի շրջանակում կայացած նոր հանդիպումը ցույց տվեց, որ կողմերն առավել լուրջ են տրամադրված: ՏԱՍՍ գործակալության գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին, որը գլխավորում է իրանական պատվիրակությունը բանակցություններում:
«Իմ կարծիքով՝ դիմացի կողմն ավելի լուրջ է տրամադրված արդյունավետ բանակցություններ վարելու և արդյունքի հասնելու հարցում: Այն, ինչ այսօր տեսա, տարբերվում է նրանից, ինչ տեսել էի ուրբաթ»,- ասել է իրանցի դիվանագետ:
Նրա խոսքով՝ բանակցող կողմերը «ԱՄՆ մոտեցումն անվանել են ոչ կառուցողական և կոչ են արել Վաշինգտոնին հրաժարվել նման կործանարար գործողություններից»: