Հիլարի Քլինթոնը հուզվել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում նախապատրաստած ելույթն ընթերցելիս
ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը չի կարողացել զսպել հուզմունքը, երբ ընթերցել է 2016 թվականի ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում նախապատրաստած ելույթը: Այս մասին հայտնում է NBC News-ը:
«Ես երբեք չեմ կիսվել սրանով ոչ մեկի հետ: Ես երբեք այն չեմ կարդացել բարձրաձայն: Սակայն դա օգնում է հասկանալ, թե ով եմ ես, ինչին եմ ես հավատում, և ինչպիսին էին իմ սպասումները՝ կապվան այն երկրի հետ, որն ուզում եմ իմ թոռների համար, և այն, ինչ ցանկանում եմ աշխարհի համար»,- ասել է Քլինթոնը:
Անդրադառնալով իր մայրիկին՝ Դորոթի Ռոդհեմին, որը մեծացել է աղքատության մեջ և լավել է ծնողների կողմից 8 տարեկանում, քաղաքական գործիչը հուզվել է և չի կարողացել զսպել արցունքները: Նա մահացել է 2011 թվականին 92 տարեկանում:
Ելույթում Քլինթոնը խոստավանում է, որ ամեն օր մտածում է մոր մասին և «կցանկանար նրան ասել, որ դուստրը կդառնա ԱՄՆ նախագահ»:
For the first time ever, @HillaryClinton reads parts of her victory speech she hoped to deliver 5 years ago.
— Adam Smith (@AdamJSmithGA) December 8, 2021
“A writer asked me, if I could go back in time and tell anyone in history about this milestone, who would it be? My mother.” pic.twitter.com/78rS64JN0d