Audi-ն ներկայացրել է TT RS «գերհզոր» սպորտային մոդելի հատուկ տարբերակը
Գերմանական Audi մեքենաշինական հսկան ներկայացրել է TT RS գերհզոր սպորտքարերի վերջին սերիան՝ նախատեսված ամերիկյան շուկայի համար:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, հատուկ մոդելները, որոնք ստացել են Heritage Edition անվանումը, առանձնանում են թափքի գունավորման հինգ տարբերակով, ինչպես նաև Quattro փորագրմամբ և ձևափոխված ինտերիերով:
ԱՄՆ-ի համար գերամանական ընկերությունը կթողարկի 50 էքսկլյուզիվ սպորտային մեքենա: Նորույթի գինը, որը վաճառքում կհայտնվի 2022-ի սկզբին, կկազմի 81 495 դոլար:
Audi TT RS Heritage Edition-ը դարձել է «գերհզոր» սպորտքարի վերջին հատուկ տարբերակը, որը հասանելի կլինի ԱՄՆ-ի գնորդների համար:
Նորույթի սրահը ևս ներկայանում է յուրատեսակ գունավորմամբ: Մեքենան զինված է 2,5 լիտր ծավալային, հինգ մխոցային շարժիչով, որի հզորությունը կազմում է 400 ձիաուժ: