Գերմանացի զույգը Սուրբծննդյան տոնին ընդառաջ համաշխարհային ռեկորդ է սահմանել
ԱշխարհԳերմանիայում բնակվող ամուսինները պարգևատրվել են համաշխարհային ռեկորդ սահմանելու համար: Ինչպես ներկայացնում է CNN-ը, նրանց հաջողվել է մեկ վայրում ամենաշատ թվթվ տոնածառեր զարդարել:
Սուրբծննդյան տոնի սիրահարներ Թոմաս և Սյուզան Ջարոմինները, որոնք բնակվում են Ներքին Սաքսոնիա շրջանում, յուրահատուկ ցուցահանդեսին սկսել են պատրաստվել ամիսներ առաջ: Ընդհանուր առմամբ, տոնական սրահում տեղակայվել է 444 ծառ, ավելի քան 300 լույս և ավելի քան 10 000 զարդարանք:
Ի դեպ, ամուսինները նման ցուցադրությունը կազմակերպում են 10-րդ տարին արդեն: Տանը տեղակայված յուրաքանչյուր ծառ մանրակրկիտ զարդարվել է ձեռքով: