Իրավիճակն աշխարհում ավելի ու ավելի բազմաչափ է դառնում. Լավրովն՝ աշխարհի զարգացման սցենարների մասին
Իրավիճակն աշխարհում ավելի ու ավելի բազմաչափ է դառնում, իսկ դրա զարգացման սցենարները՝ ոչ գծային և բազմագործոն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մի կողմից դրական միտումներ են երևում՝ կապված միջազգային կյանքի ժողովրդավարականացման հետ: Իրենց դիրքերն են ամրապնդում նոր միջազգային կենտրոնները, նախևառաջ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում»,- գրել է Լավրովը «10 տարի գլոբալ աշխարհում» գրքի ընթերցողներին ուղղված խոսքում:
ՌԴ նախարարի խոսքով՝ «այդ դինամիկ զարգացող պետությունները չեն կրկնօրինակում արևմտյան ուլտրալիբերալ մոդելը, անկախ քաղաքականություն են վարում՝ հենվելով ինքնիշանության և մշակութային-քաղաքակրթական ինքնուրունության վրա»:
Նրա խոսքով՝ համաշխարհային քաղաքականության մեջ ավելի ու ավելի զգալի դեր են խաղում այնպիսի բազմակողմ միավորումները, ինչպիսին են «Մեծ քսանյակը», ԲՐԻԿՍ-ը, ՇՀԿ-ն, ԱՍԵԱՆ-ը: