Պաշտպանության փոխնախարարը կրկին ճողոպրել է լրագրողներից՝ անպատասխան թողնելով սահմանի մասին հարցերը
Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազվային ժողովում, կրկին ճողոպրեց լրագրողներից՝ անպատասխան թողնելով սահմանի մասին հարցերը:
Մասնավորապես, լրագրողներին հետաքրքրում էր թե ինչ կրակոցներ են եղել երեկ երեկոյան, ինչպես նաեւ խնդրում էին մեկնաբանել լուրերը, թե Ռուսաստանից աշխատանքային խումբ է եկել սահմանազատման հարցերով:
«Մենք հայտարարություն ենք տարածել այդ կրակոցների հետ կապված: Եթե մանրամասները հրապարակելու կարիք լիներ, կհրապարակեինք»,-ասաց նա ու հեռացավ: