Թուրքիայում նոր սոցհարցումները հետաքրքիր պատկեր են ֆիքսել
Թուրքիայում Metropoll հետազոտական ընկերությունը սոցհարցում է իրականացրել, թե որ կուսակցությանը ձայն կտան քաղաքացիները, եթե առաջիկա կիրակի լինեին ընտրությունները։
Թուրքական T24 կայքի փոխանցմամբ՝ սոցհարման մասնակիցների 34.3 տոկոսը նախընտրել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, 22.6–ը ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական», 14.9–ը՝ «Լավ» կուսակցությունը, 12.8՝ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը եւ 6.6` «Ազգայնական շարժում» կուսակցությունը։
Նշենք, որ 2018–ի ընտրությունների համեմատ այս սոցհարցման արդյունքներով իշխող կուսակցության վարկանիշն իջել է, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը մնացել է նույնը, իսկ «Լավ» կուսակցության վարկանիշն աճել է 5 տոկոսով։