Խորհրդարանը հավանություն տվեց 2022թ. պետական բյուջեի նախագծին
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին հավանություն տվեց 2022թ. պետբյուջեի նախագծին։
«Կողմ» քվեարկեց 65, «դեմ»՝ 19, «ձեռնպահ՝» մեկ պատգամավոր։ Պետբյուջեի նախագծին դեմ քվեարկեցին «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։
Ավելի վաղ ընդդիմությունը քննադատել էր եկող տարվա պետբյուջեի նախագիծը։ Ընդդիմության կարծիքով՝ դրանում ներկայիս հետճգնաժամային իրավիճակում էլ նախատեսված չէ թոշակների եւ նպաստների բարձրացում, ինչն անթույլատրելի է։