«Ալաշկերտ» - «Մաքաբի Թել Ավիվ»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվին»։
Բուքմեյքերները կանխատեսում են հյուրերի հաղթանակը՝ 1․50 գործակից։ «Ալաշկերտի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 5.75, ոչ ոքի արդյունքինը՝ 4․20։
«Ալաշկերտ» - «Մաքաբի Թել Ավիվ» հանդիպումը կմեկնարկի 21։45-ին։
Թիմերի առաջին խաղում իսրայելական թիմը տանը «Ալաշկերտին» հաղթել է 4։1 հաշվով։
A խմբում ավստրիական ԼԱՍԿ-ն ու «Մաքաբի» նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգրերը։ «Ալաշկերտը» 5 պարտություն է կրել։
Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր
A խումբ
«Ալաշկերտ» (Հայաստան) - «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)՝ 21։45
ԼԱՍԿ (Ավստրիա) - ՀԻԿ (Ֆինլանդիա)՝ 21։45
Մրցաշարային դրություն․ ԼԱՍԿ՝ 13 միավոր, «Մաքաբի»՝ 10, ՀԻԿ՝ 6, «Ալաշկերտ»՝ 0։