Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 300 նոր դեպք. մահացել է 19 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 300 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 341768 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2427511 վերջին մեկ օրում` 7741 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 9541 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 79-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 323016 անձ` վերջին մեկ օրում 202 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 7747 է: