«Բարսելոնան» 20 տարում առաջին անգամ դուրս չեկավ ՉԼ-ի փլեյ-օֆֆ
«Բարսելոնան» 20 տարում առաջին անգամ չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։
2000-2021 թվականների մրցաշրջանում կատալոնական թիմը 8 միավորով երրորդ տեղն էր գրավել խմբում իտալական «Միլանի» (11 միավոր), անգլիական «Լիդսի» (9) եւ թուրական «Բեշիկթաշի» (4) հետ պայքարում։
Այս անգամ «Բարսելոնան» վերջին տուրում 0։3 հաշվով պարտվեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային», որը 6 հաղթանակ տարավ խմբային փուլում։ Չավիի գլխավորած թիմը 7 միավորով երրորդն է եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։
E խումբ, 6-րդ տուր
«Բավարիա» - «Բարսելոնա»՝ 3։0 (տեսանյութ)
Թոմաս Մյուլեր, 34, Լերոյ Սանե, 43, Ջամալ Մուսիալա, 62
«Բենֆիկա» - «Դինամո Կիեւ»՝ 2։0
Ռոման Յարեմչուկ, 16, Մորաես Ժիլբերտո, 22
Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 18 միավոր, «Բենֆիկա»՝ 8, «Բարսելոնա»՝ 7, «Դինամո»՝ 1։