Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը (ուղիղ)
Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 9-ին շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը:
Օրակարգում ընդգրկված է 24 հարց: Նախօրդ երկու օրերին խորհրդարանի պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով, նաեւ տեղի է ունեցել կառավարության հետ հարցուպատասխանը:
Երեկ ԱԺ-ում ՔՊ խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրել Եղիշե Սողոմոնյանին:
Նշենք, որ ԱԺ այս քառօրյայի օրակարգում են մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
- «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին,
- «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
- «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին