ՄՕԿ-ի փոխնախագահը բացառում է «Պեկին-2022»-ի հետաձգումը կորոնավիրուսի պատճառով
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ, «Պեկին-2022»-ի համակարգող հանձնաժողովի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչ կրտսերը բացառել է Ձմեռային օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պատճառով հետաձգելու տարբերակը։
Նա հետևյալն է ասել. «Մեր պատասխանը ոչ է: Մենք սովորել ենք ճկուն լինել և արագ հարմարվել: Մենք ունենք շատ ուժեղ թիմ, ունենք բոլոր ռեսուրսները, որպեսզի համակարգը կարողանա հաղթահարել կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերները, և կազմակերպիչները պատրաստ են ցանկացած սցենարի: Վստահ ենք, որ խաղերը չեն հետաձգվի և պատրաստ ենք ամեն ինչի: Խաղերը կսկսենք ժամանակին, և մարզահանդեսը չափազանց անվտանգ կլինի կորոնավիրուսի առումով»։