ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ ընդունվում են հայտեր Ամերիկյան հաստատությունների հետազոտման 2022թ․ գիտական ծրագրով
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ ընդունվում են հայտեր Ամերիկյան հաստատությունների հետազոտման (#SUSI) 2022թ․ գիտական ծրագրով։
Սա հետ-մագիստրոսական ինտենսիվ ակադեմիական ծրագիր է, որի շրջանակում օտարերկրյա բուհերի պրոֆեսորադասախոսական կազմին ու գիտաշխատողներին հնարավորություն է տրվում ավելի մանրամասնորեն ուսումնասիրել ԱՄՆ հասարակական կյանքը, մշակույթը, արժեքները և հաստատությունները։ Ծրագրի տևողությունը 6 շաբաթ է, որը կմեկնարկի 2022թ․ հունիսին կամ հունիսից հետո։ Ծրագրում ընդգրկված են ԱՄՆ տարբեր բուհեր ու կրթական հաստատություններ, իսկ յուրաքանչյուր մասնակից հետազոտական աշխատանքներ կատարելու հնարավորություն կունենա ԱՄՆ տարբեր մասերում գտնվող 2 հաստատություններում՝ 4 շաբաթ առաջինում և երկու շաբաթ երկրորդում։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 9 հունվարի 2022թ․
Մասնակցության պահանջների ու ծրագրի մանրամասների համար տես՝ այստեղ։