Պուտինի խոսնակը համեմատություններ է անցկացրել ռուս-թուրքական և ռուս-հունական հարաբերությունների միջև
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հարցազրույց է տվել հունական հեռուստալիքներից մեկին՝ Սոչիում Վլադիմիր Պուտինի ու Հունաստանի վարչապետի միջև կայանալիք հանդիպումից առաջ: Գրում է Ermenihaber.am-ը։
Հարցազրույցի ընթացքում նա համեմատություններ է անցկացրել ռուս-թուրքական և ռուս-հունական հարաբերությունների միջև:
Հունական հեռուստաալիքի թղթակիցը, մեկնաբանելով Պեսկովի հարցազրույցը, նշել է.
«Պեսկովը ռուս-հունական հարաբերությունները գնահատում է 6 բալ 10 հնարավորից, իսկ ռուս-թուրքական հարաբերությունները՝ 7 բալ»,- գրում է թղթակիցը:
Պեսկովի հարցազրույցը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում և քննարկումների առիթ տվել սոցցանցերում: