Ոստիկանները բերման են ենթարկել Բաղրամյան փողոցը փակած ակցիայի մասնակիցներին
Ոստիկանությունը Բաղրամյան պողտայից, որտեղ ընթանում է անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ծնողների բողոքի ակցիան, բերման ենթարկեցին «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանին:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները փակել են Բաղրամյան պողոտան: Ինչ որ պահի իրավիճակը լարվեց, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ հրմշտոց սկսվեց, սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:
Նշենք, որ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ծնողները, որոնք առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի մուտքի մոտ եւ փակել էին Դեմիրճյան փողոցը, փակեցին նաեւ Բաղրամյան պողոտան: