Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 30 752 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 30 752 դեպք: Դեպքերի թիվը հասել է 9 895 597-ի։ Այս մասին հայտնել է վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։
Մահացությունների թիվն օրական ավելացել է 1179-ով` նախորդ օրվա 1182-ի դիմաց` հասնելով 284 823-ի։ Այսպիսով, երեք օր անընդմեջ մահերի թիվը չի գերազանցում օրական 1200-ը։
Մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 36 976-ով՝ հասնելով 8 602 067-ի։