Լարված վիճակ ԱԺ–ի դիմաց. Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները, որոնք առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի մուտքի մոտ ու փակել էին Դեմիրճյան փողոցը, ցանկանում էին փակել նաեւ Բաղրամյան պողոտան (Տեսանյութ)
Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները, որոնք առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի մուտքի մոտ եւ փակել էին Դեմիրճյան փողոցը, ցանկանում էին փակել նաեւ Բաղրամյան պողոտան, սակայն ոստիկանության ծառայողները մի քանի շարքով փակեցին նրանց ճանապարհը դեպի Բաղրամյան պողոտա:
Նրանք ոստիկանության ներկայացուցչին ասացին, որ իրենց պահանջը մեկն է. կամ Ալեն Սիմոնյանը ընդունում է 20 հոգու, կամ ինքն անձամբ պետք է իջնի եւ հանդիպի իրենց հետ: Ի վերջո, ակցիայի մասնակիցներին հաջողվեց փակել պողոտան: