Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 341468 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2419770 վերջին մեկ օրում` 8485 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 9462 պացիենտ. Մեկ օրում նվազել է 15-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 322814 անձ` վերջին մեկ օրում 408 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 7728 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1464 է: