ԱԺ Նիստը (Տեսանյութ)
Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 8-ին շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը:
Օրակարգում ընդգրկված է 24 հարց: Նախօրեին խորհրդարանի պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով, իսկ այսօր օրվա վերջին նիստին տեղի կունենա կառավարության հետ հարցուպատասխանը:
Նշենք, որ ԱԺ այս քառօրյայի օրակարգում են մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
- «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին,
- «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
- «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
- Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրություն: