Մեզ ոչ մեկ չի կարա ծեծի, չեն ծեծել, ծեծկռտուք է եղել. Հրավիրել են իրենց սենյակ պարզաբանելու, բորենու նման հարձակվել են մեզ վրա, համապատասխան հակահարված են ստացել. Գերասիմ Վարդանյան
Միջադեպն իմ հետ է եղել, իմ դեմքին նայելով ծեծված մարդ տեսնո՞ւմ եք: Այս մասին երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:
Նա մանրամասներ ներկայացրեց միջադեպին. «Էդ Հրաչիկի՝ Նիկոլի աներձագի ու իմ միջեւ միջադեպ է եղել միջանցքում, դրանից հետո Ռուբինյանի օգնականը զանգում, կանչում է իր կաբինետ, որ հասկանանք, պարզաբանենք: Մտել եմ էնտեղ, 40 հոգով հարձակվել են վրաս: Որ ասում են՝ ծեծել են, դուք էստեղ ծեծ կերած մարդու տեսնո՞ւմ եք: Ում ինչքան պետք է անելու՝ արել ենք, ում ինչքան պետք է ասելու՝ ասել ենք, ու ինչքան պետք ա կոխելու՝ կոխել ենք:
Միջադեպը եղել է այսպես. Միջանցքով քայլելուց մեկը թե՝ արա: Ասում եմ՝ ո՞ւմ հետ ես, ի՞նչ էիր ասում: Բա՝ չէ: Էդ ա եղել, անցել, գնացել է: Հետո Ռուբինյանի օգնականը հրավիրել է սուրճ խմելու: Ես սուրճ խմելու չէի գնացել, գնացել էի պարզաբանման համար։ Գնացել եմ էնտեղ, ի՞նչ սուրճ, ի՞նչ բան, ի՞նչ ծեծ: Ծեծկռտուք է եղել, քաշքշոց է եղել: Իրենք իրենց ամբողջ ոհմակով, իրենց պապաներով էդքան չկան, որ նույնիսկ երեք դաշնակցականի հետ բախվեն, կարողանան ծեծել: Սենյակում 3 հոգով էին, սենյակից դուրս գալուից 30-*40 հոգով հարձակվել են: Անվտանգության աշխատակիցներն էլ խելոք կանգնած էին, չեն միջամտել»,-ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ պատգամավորներից եղել են Արմեն Խաչատրյանը, Հրաչիկն ու Վահագն Ալեքսանյանը։
«Նորից եմ ասում՝մեզ ոչ մեկ չի կարա ծեծի, չեն ծեծել, ծեծկռտուք է եղել։ Հրավիրել են իրենց սենյակ պարզաբանելու, բորենու նման հարձակվել են մեզ վրա, համապատասխան հակահարված են ստացել»,- նշեց դաշնակցական Գերասիմ Վարդանյանը։